Այսօր բնապահպանի օրն է

IMG_6599

Այսօր բնապահպանի օրն է: Այս առիթով միջոցառում էր կազմակերպվել Հայաստանի բնության պետական թանգարանում, որը կրում էր «Բնության գույները» խորագիրը:

Հունիսի 5-ը 1972 թվականին ՄԱԿ-ի կողմից հռչակվել է որպես Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր, 2004 թվականից այն Հայաստանում նշվում է որպես բնապահպանի օր:

Միջոցառման ընթացքում ցուցադրվում էին Ժող. վարպետ, նկարչուհի Անահիտ Խաչատրյանի բնապահպանական լուսանկարները և Հայկական մանրանկարչության կենտրոն հիմնադրամի աշխատանքները:

Ելույթով հանդես եկան Սոլո վոկալ ստուդիայի սաները:

Բնապահպանն առաջին հերթին ոչ թե մասնագիտություն է, այլ կոչում․ պետք է սիրես բնությունը, որպեսզի պաշտպան կանգնես, պայքարես խնդիրների լուծման համար:

Թանգարանի կարևորագույն նպատակներից մեկն էլ հանդիսանում է աշխարհին ներկայացնել Հայաստանի չքնաղ բնության յուրօրինակությունը:IMG_6809 IMG_6529 IMG_6611 IMG_6639 IMG_6661 IMG_6682 IMG_6691 IMG_6758