Անտառների միջազգային օր
Հաճախ ենք լսում, որ անտառները երկրագնդի «թոքերն» են և թթվածնի հիմնական մատակարարները։ Հետևաբար, անտառի և դրա կենսաբազմազանության պահպանման խնդիրն այսօր աշխարհի բոլոր երկրների համար բնապահպանական կարևորագույն հիմնահարցերից մեկն է:
Անտառների միջազգային օր, ամենամյա տոն, որը նվիրված է անտառների պահպանությանը։ Առաջին անգամ նշվել է 2013 թվականի մարտի 21-ին։
Անտառների միջազգային օրը հռչակվել է 2012 թվականի դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ։
Աշխարհը անտառների օրը նշում է սկսած 1971 թվականից:
Անհնար է թերագնահատել անտառների կարևորությունը ողջ մոլորակի, մասնավորապես՝ մարդկության համար։ Անտառներն էկոլոգիական, սոցիալական և տնտեսական նշանակություն ունեն։ Դրանք մոլորակի կլիմայի ձևավորման, թթվածնի ապահովման, վնասակար արտանետումների հետևանքների մեղմման, ջրային պաշարների պահպանության, բուսական և կենդանական աշխարհի ու էկոհամակարգերի ձևավորման հիմնասյունն են:
Այս առիթով ս/թ.մարտի 24-ին ժամը 15:00-ին Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի կունենա միջոցառում նվիրված անտառների միջազգային օրվան:
Ելույթներ՝
Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտորՙ Սամվել Պիպոյան
Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոսներ կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր՝ Արտաշես Զիրոյան
և կենսաբանական գիտությունների դոցենտ Ռուզաննա Սիմոնյան
Միջոցառման շրջանակում տեղի կունենա Բնությունը և արվեստը» խորագրով ցուցահանդեսի բացումը: Կներկայացվի փայտե աշխատանքներ, ծառի արմատներից կոմպոզիցիաներ: Հեղինակ՝ Արայիկ Մարտիրոսյան: