Բնապահպանի օրը Հայաստանի բնության պետական թանգարանում

32207412_1306748996136882_233781061400657920_o

Հունիսի 5-ը 1972 թվականին ՄԱԿ-ի կողմից հռչակվել է Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր, իսկ 2004 թվականից Հայաստանում այն նշվում է որպես բնապահպանի օր, որի խորհուրդը առավել մեծ նշանակություն ունի Հայաստանի բնակչության համար, քանի որ երկիրը հարուստ է կենսաբազմազանությամբ և այն պահպանելու խնդրի առջև է կանգնած:

Այս առիթով Հայաստանի բնության պետական թանգարանը կազմակերպել է Ժող. վարպետ, նկարչուհի Անահիտ Խաչատրյանի բնապահպանական լուսանկարների ցուցահանդես «Բնության գույները» խորագրով և Հայկական մանրանկարչության կենտրոն հիմնադրամի աշխատանքների ցուցադրում «Անկախության բնական գույները» խորագրով:

Միջոցառումը կեզրափակեն Սոլո վոկալ ստուդիայի սաներն իրենց ելույթով:

Բնապահպանի օրը պետք է փոխի յուրաքանչյուրիս վերաբերմունքը հայրենի բնության նկատմամբ: Բնությունն անմնացորդ նվիրումով ծառայում է մարդկությանը և պարտավորեցնում նույն նվիրումով այն անաղարտ հանձնել եկող սերունդներին:

05.06.2018
Ժամը 14:00

  • «Բնության գույները» Ժող. վարպետ, նկարչուհի Անահիտ
    Խաչատրյանի լուսանկարների ցուցադրում
  • Հայկական մանրանկարչության կենտրոն հիմնադրամի աշխատանքների ցուցադրում «Անկախության բնական գույները» խորագրով, նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին, տնօրեն՝ Արմեն Օհանյան
  • Սոլո վոկալ ստուդիայի սաների ելույթ, գեղ. ղեկավար Տաթև Քոլոզյան