«Բնությունը երիտասարդ նկարիչների աչքերով»
Ս/թ դեկտեմբերի 14-ին Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ «Բնությունը երիտասարդ նկարիչների աչքերով» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը:
Ինչ խոսք, բնությունը մարդկության ամենամեծ ու հավերժ ուսուցիչն է, և մեզանից յուրաքանչյուրն իր ողջ կյանքի ընթացքում փորձում է բացահայտել այն՝ իր անհատական խորությամբ ու ներդաշնակությամբ:
Բացառություն չեն նաև մեր երիտասարդ նկարիչներն, ովքեր իրենց բնատուր տաղանդն օգտագործել են բնության գեղեցկությունն իրենց ինքնատիպ աշխատանքների միջոցով մեզ ներկայացնելու համար:
Ներկայացված նկարները բնապահպանության և կերպարվեստի սերտ կապի վկայությունն են:
Ներկաներին ողջունեց բնապահպանությունը կերպարվեստի լեզվով ՀԿ-ի նախագահ Սևադա Սարգսյանը: