Ընդհանուր նկարագիրը
Ֆոնդերի հաշվառման և պահպանման բաժին
Ստեղծվել է 1952 թ., թանգարանի հիմնադրման պահից:
Ընդգրկում է երկու ենթաբաժին՝ ֆոնդերի հաշվառման և պահպանության:
Հաշվառման ենթաբաժինը իրականացնում է ՀԲՊԹ-ում պահպանվող թանգարանային բոլոր արժեքների հաշվառման և համալրման աշխատանքները, հսկում է դրանց շարժը թանգարանի ներսում և նրա սահմաններից դուրս: Իրականացնում է ֆոնդերի գրանցումը և հաշվառումը:
Պահպանության ենթաբաժինը իրականացնում է ֆոնդապահոցում գտնվող թանգարանային ցուցանմուշների վավերագրումը, դասակարգումը, խնամքը (ախտահանում, վերանորոգում):
Ֆոնդերի հաշվառման և պահպանման բաժնում աշխատում է չորս աշխատակից։
Բաժնի պետ` Լ. Ղազարյան
Ֆոնդապահոցը բաղկացած է հետևյալ բաժիններից՝
- Կաթնասուններ
- Թռչուններ
- Օգտակար հանածոներ
- Բրածոներ
- Գեղարվեստ
- Բներ և ձվեր
- Միջատներ
- Մաշկեր
- Սողուններ և երկկենցաղներ
- Թաց պրեպարատներ
- Ձկներ
- Բուսաբանություն
- Փափկամարմիններ
- Հնագիտություն
- Ոսկորներ
- Աշխարհագրություն