Թանգարանը նշում է իր ծննդյան 85-ամյակը

logo 85

Տարին հոբելյանական է: Թանգարանը նշում է իր ծննդյան 85-ամյակը, այն մեր երկրի հարուստ կենսաբազմազանությունը ներկայացնող եզակի գիտամշակութային կենտրոններից մեկն է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում: Թանգարանը ծառայում է հանրությանը բարձրացնելով էկոլոգիական գիտակցությունը:

Հայաստանի բնության պետական թանգարանում սեպտեմբերի 18-ին ժամը 18:00-ին տեղի կունենա հոբելյանական երեկո նվիրված թանգարանի 85-ամյակին: