Թանգարանների միջազգային օր. Թանգարանների գիշեր.

Website_banner

Այս տարի Հայաստանում Թանգարանների գիշերն անցկացվում է արդեն 15-րդ անգամ, Արցախում՝ կնշվի 6-րդ անգամ: Միջոցառումն անցկացվում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվան ամենամոտ շաբաթ  օրը` Եվրախորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ԻԿՕՄ-ի հովանավորությամբ:

Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից` Թանգարանների միջազգային խորհրդի /ԻԿՕՄ/ նախաձեռնությամբ: Օրվա նպատակն է  բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում, ստեղծել նպաստավոր միջավայր թանգարանային առարկաների հանրահռչակման համար:

Տարեցտարի ավելանում է մասնակից թանգարանների և բազմահազար այցելուների թիվը:

Հայաստանի բնության պետական թանգարանը, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս միացել է «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառմանը և ներկայանում է իր յուրօրինակ միջոցառումների ցանկով, ինպես նաև երկօրյա միջոցառումների ծրագրում անդրադարձ կլինի Հայաստանի Հանրապետության 100-ամյակին:

Միջոցառումների ձևաչափին համապատասխան` մայիսի 18-ին` 10:00-ից 18:00-ն, իսկ մայիսի 19-ին` 18:00-ից 00:00-ն Հայաստանի բնության պետական թանգարանի դռներն անվճար բաց կլինեն հանրության համար:

Միջոցառման անվանում Օր Ժամ
Թանգարանների միջազգային օր.

·      Ցուցահանդես՝

«Ակնթարթ»

Հեղ. Վ.Գրիգորյան  Ֆ. Բաղդասարյան

·      Երևանի թիվ 99 միջնակարգ դպրոցի սաների ելույթը նվիրված Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին, ղեկավար Ա. Մադոյան

Թանգարանների գիշեր.

·      Ցուցահանդես՝

«Ժամանակի շունչը»

·      Միջոցառում՝

ՈՒրախ ժամանց

18.05.2018թ.

19.05.2018թ.

1500

1530

1800 – 2400

1900