Ժամանակավոր ցուցադրություն

Թանգարանի ճեմասրահում պարբերաբար կազմակերպվում են անհատական և խմբակային ցուցահանդեսներ, միջոցառումներ, շնորհանդեսներ, բնապահպանական թեմաներով կինոդիտումներ, վիկտորինա մրցույթներ: Ներկայացվում են ինչպես հայտնի և վաստակաշատ արվեսագետների գործեր, այնպես էլ երիտասարդների և երեխաների աշխատանքներ՝ նպաստելով բնության և արվեստի կապի ամրապնդմանը:

Թանգարանում գեղեցիկ միջոցառումների տեսքով նշվում են ոչ միայն բնապահպանական, այլ նաև Հայաստանի Հանրապետության համար հատուկ նշանակություն ունեցող օրերը:

Ցուցադրված վահանակների միջոցով հակիրճ տեղեկատվություն է տրամադրվում ՀՀ քարանձավների և բնության հատուկ պահպանվող տարածքների մասին:

Այս ամենը միտված է մատաղ սերնդի և մեծահասակների շրջանում սերմանելու սեր դեպի բնություն, արվեստ, ազգային և բարձրագույն արժեքներ:

Կենդանիների պաշտպանության օր 07.10.2014

Երիտասարդ նկարիչների աշխատանքներ 26.09.2014

Բնության ներշնչանք 13.06.2014

 

Կենսաբազմազանության համաշխարհային օր 22.05.2014

IMG_0859

Թանգարանների միջազգային օր 17.05.2014

Ճանաչենք և պահպանենք բնությունը 29.03.2014