<<Գույների կախարդանք>> խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը, որը նվիրված էր Վիկտոր Հովհաննիսյանի 70-ամյակին

Ս/թ հոկտեմբերի 17-ին Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ <<Գույների կախարդանք>> խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը, որը նվիրված էր Վիկտոր Հովհաննիսյանի 70-ամյակին:
Պարոն Հովհաննիսյանը ծնունդով Ախալցխայից է: 1966թ-ին տեղափոխվել է Երևան: Ավարտել է մանկավարժական համալսարանի գեղագիտության ֆակուլտետը: 1993-2000 թվականներին աշխատել է հանրային և <<Նորք>> հեռուստաընկերությունների գլխավոր նկարիչ: 2004թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Զբաղվում է գեղանկարով, գրաֆիկայով, կոլաժով ու գրքի նկարազարդումով:
Ցուցահանդեսը բացվեց Հայր Գևորգ Սարգսյանի Տերունական աղոթքով:
Բնությունը հանդիսանում է մարդկության ամենամեծ ու հավերժ ուսուցիչը և մեզանից յուրաքանչյուրն իր ողջ կյանքի ընթացքում փորձում է բացահայտել այն իր անհատական խորությամբ և ներդաշնակությամբ: Շնորհիվ այս ցուցահանդեսի թանգարանը ողողված էր անսահման պայծառությամբ, գույների ջերմությամբ:
Ելույթներով հանդես եկան լրագրող Ժաննա Ղոչիկյանը, նկարիչ Սևադա Սարգսյանը, հեռուստառեժիսոր Մարիետա Շմավոնյանը:
Հայաստանի բնության պետական թանգարանի կողմից Վիկտոր Հովհաննիսյանին շնորհվեց պատվոգիր,որը հանձնեց թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանը: