Հայաստանի բնության բազմազան տեսարաններ
Ս/թ դեկտեմբերի 25-ին Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ «Հայաստանի բնության բազմազան տեսարաններ» խորագիրը կրող
ցուցահանդեսի բացումը:
Հայրենիքի նկատմամբ սերը վառ գույներ է ստանում, երբ շփվում ես մայր բնության
հետ: Եվ հենց այդ սերը խթան է հանդիսանում ստեղծագործողի կյանքում՝ իր վրձնի շնորհիվ կերտելու Հայաստանի բնության հարուստ ժառանգությունը: Ներկայացված
ցուցահանդեսը վերջինիս վառ ապացույցն է: Կտավներ, որոնցում ներկայացված է
Հայաստանի յուրօրինակ բնաշխարհը:
Ցուցահանդեսին մասնակցում էին մի շարք նկարիչներ: Հատկանշական է նաև 96 ամյա անվանի նկարիչ Արմեն Աթայանի մասնակցությունը:
Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով ՀԿ-ի նախագահ Սևադա Սարգսյանը թանգարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անահիտ Ակմակժյանին շնորհեց Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով ՀԿ-ի հուշամեդալով և թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանին հանձնեց շնորհակալագիր: