Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ «Բնության ձայնին ունկնդիր» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը
Ս/թ. հոկտեմբերի 26-ին Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ «Բնության ձայնին ունկնդիր» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը, որի հեղինակը Ալ (Ալինա) Անանյանն է Տավուշի մարզից:
Բնությունն իր ողջ հմայքով ոգեշնչում է ստեղծագործողին: Վերջինիս վրձնին է պատկանում այս անսպառ և երևակայության ու գեղեցիկը տեսնելու բացառիկ շնորհը: Շնորհ, որն ի ցույց է դրվել բազում ցուցահանդեսներում և մրցույթներում արժանանալով մրցանակների:
Ալինա Անանյանը անհատական ցուցահանդես է ունեցել սահմանամերձ Բաղանիս գյուղում նվիրված ցեղասպանության 100-ամյակին, ինչպես նաև մասնակցել է «Մեկ ազգ մեկ մշակույթ» համազգային փառատոնին:
Ելույթներով հանդես եկան «Նուբար» պարային համույթի ղեկավար Լուսինե Նազարյանը, Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի դասախոս Լաուրա Սուքիասյանը:
Իր անկրկնելի կատարումով հանդես եկավ Աշուղ Նազելի Գրիգորյանը:
Թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանը Ալինա Անանյանին հանձնեց շնորհակալագիր նման յուրօրինակ ցուցահանդես ներկայացնելու համար: