Հայաստանի բնության պետական թանգարանը կազմակերպեց կինոդիտում բնապահպանական թեմայով

Այսօր Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ միջոցառում նվիրված կենդանիների պաշտպանության միջազգային օրվան: Ինչպես հայտնի է հոկտեմբերի 4-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես կենդանիների պաշտպանության միջազգային օր: Ուստի շրջապատող միջավայրի պահպնությունն ու բարելավումը հանդիսանում է օրհասական խնդիր: Այդ իսկ պատճառով ամեն կերպ անհրաժեշտ է նպաստել, որ երեխաների մոտ զարգանա սեր և հոգատարություն դեպի բնությունը:
Հենց այս նպատակն իր առջև ունենալով՝ Հայաստանի բնության պետական թանգարանը կազմակերպեց կինոդիտում բնապահպանական թեմայով:
Միջոցառմանը մասնակցում էին թիվ 116 դպրոցի սաները: Ֆիլմի դիտումից անմիջապես հետո տեղի ունեցավ քննարկում ֆիլմի վերաբերյալ:
Ճեմասրահում ներկայացված է կենդանիների յուղաներկ նկարներ, որոնց հեղինակը Անուշ Ասատրյան է, ով սովորում է Հայկական պետական մանկավարժական համալսարանում կենսաբանության ֆակուլտետում: Չունի նկարչական կրթություն, սակայն սիրում է բնությունն իր բոլոր գույներով: