Հայրենի բնաշխարհը
Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ կենսաբազմազանության պահպանության միջազգային օրվան նվիրված «Հայրենի բնաշխարհ» խորագիրը կրող միջոցառում, որին մասնակցեցին թիվ 116 դպրոցի սաները: Միջոցառման շրջանակներում նրանք ներկայացրեցին մեր հայրենի բնաշխարհը, ասմունքով հանդես եկավ դերասանուհի Ռուզաննա Հախնազարյանը:
Թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանը ողջունեց ներկաներին և թիվ 116 դպրոցին Հայաստանի բնության պետական թանգարանի կողմից շնորհեց շնորհակալագիր:
Թանգարանն իր գործունեությամբ հատկապես կրտսեր սերնդի մոտ նպաստում է հնարավորինս ամրապնդել բնության վերաբերյալ գիտելիքների խորացումն ու հոգատարությունը:
Բնությունն անմնացորդ նվիրումով ծառայում է մարդկությանը և պարտավորեցնում նույն նվիրումով այն անաղարտ հանձնել եկող սերունդներին: