Որոշ ցուցանմուշների նկարագիրը

 

kovkasyan_@ndzaryuc_havaqacunerԿովկասյան ընձառյուծ
Panthera pardus ciscaucasica
Кавказкий леопард
Caucasian leopard

Նյութը` բնական
Չափսեր`գլուխ25xմարմին127x պոչ 96 սմ
Պատրաստման տեխնիկան`  տաքսիդերմիական
Հեղինակ` Մ. Ադամյան 18.05.1960թ.

Ցուցանմուշը կանգնած դիրքով է, որսը հոշոտելիս, գլուխը ուղիղ է, երախը լայն բացած: Առջևի ձախ վերջույթը մեկնած  է առաջ բռնել է որսը, հետին վերջույթները  ծնկային հոդից կիսածալված են: Պոչը երկար է, ծայրը դեպի ձախ թեքված, թաթերը լայն են` սուր ճանկերով: Մորթին դեղնավուն է, մոխրագույն երանգով, որի վրա համատարած ցրված են վարդանախշաձև սև բծեր:

Կարգ          Գիշատիչներ
Ընտանիք    Կատվազգիներ
Տեսակ         Կովկասյան ընձառյուծ

bvech_havaqacuner


Բվեճ
Bubo bubo
Филин
Eurasian eagle-owl

Նյութը` բնական
Չափսեր` 80 x 11սմ
Պատրաստման տեխնիկան`  տաքսիդերմիական
Հեղինակ` Վ. Հակոբյան  10.01.2007թ.

Ցուցանմուշը թռիչքի պահին է, որս կատարելիս: Գլուխը ձախ է թեքված, կտուցը և թևերը լայն բացված: Ձախ ոտքը ուղղված է առաջ, աջը` ծնկային հոդից ծալված է և ուղղված դեպի հետ: Ընդհանուր գունավորումը` դարչնագույն, կուրծքը` սև կաթիլանման նախշերով, ականջներին մեծ փետրափնջեր:

Կարգ          Բվազգիներ
Ընտանիք    Իսկական բվեր
Տեսակ         Բվեճ