«Սեր դեպի բնությունը»
Հուլիսի 2-ին ժամը 15:30-ին Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի կունենա «Սեր դեպի բնությունը» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսի հեղինակն է Ալվարդ Սարդարյանը, ով ծնվել է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում: 2000թ-ին տեղափոխվել է Երևան, որտեղ էլ նորի ու ավելին իմանալու փնտրտուքի մեջ բացահայտել է իր նկարելու ունակությունը: Տիկին Ալվարդը զբաղվում է նաև հարթաքանդակներով:
Ժամ | Գործողություն | Նշումներ |
15:30-15:35 | Ողջույնի խոսք | Գայանե Ղազարյան |
15:35-15:45 | Բացման խոսք | Գոհար Սամսոնյան |
15:45-16:00 | Երաժշտական ելույթներ | |