Տեղի ունեցավ «Բնությամբ պետք է ապրել» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը

Բնությամբ պետք է ապրել, հենց այն է շնորհում մարդուն ամենակենսականն աշխարհում՝ կյանքը: Բնությունն է մարդուն տալիս ուժ, ստեղծագործելու տիեզերական հնարավորություն իր գեղեցկությամբ, գույների բազմազանությամբ: Եվ, անշուշտ, չենք կարող անտեսել արվեստի հզոր և ներազդող ուժը, քանզի մարդ-բնություն կապի հաստատման ու ամրապնդման լավագույն միջոցներից է այն հանդիսանում :
Այսօր ժամը 14:00-ին Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ «Բնությամբ պետք է ապրել» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը, որի հեղինակներն են Հայարփի և Հայաստան Իվանյանները: Նրանք մասնագիտությամբ բժիշկ են, ազատ ժամանակ զբաղվում են գեղանկարչությամբ, որոնք արժանացել են մասնագետների ուշադրությանը:
Ելույթներով հանդես եկան, մշակութաբան Գայանե Գրիգորյանը ,նկարիչ, փիլիսոփա Արմո Առաքելյանը , գրող բանաստեղծ Հրանտ Վաղարշյանը, Արցախի հերոս Պավլիկ Մանուկյանը և այլոք:
Յուրօրինակ աշխատանքներ ներկայացնելու համար Հայաստանի բնության պետական թանգարանի կողմից Հայարփի և Հայաստան Իվանյաններին շնորհվեց շնորհակալագիր, որը հանձնեց թանգարանի տնօրեն՝ Գայանե Ղազարյանը: Այն կգործի մինչև դեկտեմբերի 10-ը։