Տեղի ունեցավ «Կինը և բնությունը» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը

IMG_5831

Ս/թ ապրիլի 6-ին Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ «Կինը և բնությունը» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը: «Կին» և «բնություն». այս երկու բառերն արտահայտելիս չես կարող չզգալ, թե ինչքան նրբություն և միևնույն ժամանակ ամրություն ու հոգատարություն կա երկուսում էլ: Այս երկուսը կարծես փոխկապակցված լինեն միմյանց, առանց որոնց, համաձայնեք, անհնար է ապրել:IMG_5818
Ցուցահանդեսին ներկայացված էին Հայաստանի նկարիչների միության շուրջ տասներկու նկարիչների աշխատանքներ, որոնք իրենց գունագեղության շնորհիվ թանգարանը ողողել էին գարնան շնչով:IMG_5860

Ելույթով հանդես եկավ ՀՀ նկարիչների միության անդամ, թանգարանի լավ բարեկամ Հրանտ Թադևոսյանը (Թաթոսս): Միջոցառման ընթացքում ելույթով հանդես է եկել նաև Հայաստանի նկարիչների միության անդամ, միջոցառմանն աջակցող Հռիփսիմե Գրիգորյանը, ով շնորհակալություն է հայտնել նկարիչներին, նրանց կատարած աշխատանքների, թանգարանի տնօրինությանը՝ հանձինս Գայանե Ղազարյանի՝ համագործակցության, ինչպես նաև աջակցություն ցուցաբերելու համար։  Սաթենիկ Ղազարյանը իր իսկ բանաստեղծությամբ ողջունեց ներկաներին: IMG_5820IMG_5825