Թանգարանային գիշերը Հայաստանի բնության պետական թանգարանում

IMG_6420

Մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա շրջանակում մայիսի 19-ին անց է կացվում «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառումը:
Այն այս տարի կրում է «Գերհաղորդակցվող թանգարաններ» խորագիրը, որի նպատակն է բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում, ստեղծել նպաստավոր միջավայր՝ թանգարանային առարկաների հանրահռչակման համար և ամրացնել թանգարան-հասարակություն սերտ կապը:
«Թանգարանների գիշեր»-ն առաջին անգամ անցկացվել է 1997 թվականին՝ Բեռլինում:
Հայաստանն այդ նախաձեռնությանը միացել է 2005 թվականից, իսկ Հայաստանի բնության պետական թանգարանը՝ 2007 թվականից:
Այս տարի թանգարանը հանրությանը ներկայացել է «Ժամանակի շունչը» խորագիրը կրող ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառքով:
Թանգարանն իր հարկի տակ ընդունեց Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի ընտանիքին:
Նախարար Գրիգորյանը շնորհավորեց թանգարանի աշխատակիցներին թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ:
IMG_6416 IMG_6400 IMG_6397 IMG_6352 IMG_6269 IMG_6263 IMG_6262 IMG_6242 IMG_6244 IMG_6252 IMG_6257 IMG_6222