«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառում

IMG_8860

Մայիսի 18-ին Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը, որն այս տարի անցկացվեց «Թանգարանները որպես մշակութային հանգույցներ. ավանդույթի ապագան» խորագրի ներքո:

«Թանգարանների գիշեր» միջոցառումն  առաջին անգամ անց է կացվել Բեռլինում՝ 1997 թ.-ին: Այնուհետև լայն տարածում է գտել Եվրոպայի տարբեր երկրներում: Հայաստանն այս նախաձեռնությանը միացել է 2005 թ-ից, այն  դարձել է հայկական մշակութային կյանքի կարևոր մասնիկը: Այս միջոցառումների  թիվը  տարեցտարի մեծանում է, որին իրենց ակտիվ մասնակցություն են ցուցաբերում Հայաստանի և Արցախի 100-ից ավելի թանգարաններ:

Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ «Տրամադրություն» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը, որի հեղինակն է գեղանկարիչ Արմեն Հարությունյանը, ով ՀՀ նկարիչների միության անդամ է: Մասնակցել է  միջազգային, ինչպես նաև «Հայկական ներկապնակ» խորագրով պարբերաբար կազմակերպվող ցուցահանդեսներին:

Հայն իր բնույթով արարող է, ստեղծագործող, հանճարեղ՝ գիտության, արհեստի ու արվեստի բնագավառներում: Եվ քիչ չեն այն հայազգի ներկայացուցիչները, ովքեր իրենց գործունեությամբ բարձր գնահատանքի ու հիացմունքի են արժանացել ինչպես հայրենիքում,  այնպես էլ՝  ամբողջ աշխարհում:

Ելույթներով հանդես եկան Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի  դեկան Արայիկ Հակոբյանը, տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Արմեն  Ճյուղուրյանը, գրող-հրապարակախոս Վանուշ  Շերմազանյանը:

Թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանը ողջունեց ներկաներին և  ինքնատիպ ցուցահանդես ներկայացնելու համար Հայաստանի բնության պետական թանգարանի կողմից  Արմեն  Հարությունյանին շնորհեց շնորհակալագիր:

Շնորհակալագիր տրվեց նաև շնորհաշատ Սոնա Մկրտչյանին՝ գեղեցիկ ցուցահանդես ներկայացնելու համար:

60336561_303322327248588_4223676306379767808_n IMG_8933 61126739_956564598020954_7498336102164463616_n IMG_8799 IMG_8834 IMG_8853 IMG_8868 IMG_8881 IMG_9031 IMG_9038 IMG_8937 IMG_8941 IMG_8944 IMG_8965 IMG_8974 IMG_8977 IMG_8984 IMG_8987 IMG_9011 IMG_9030