<<Գույների կախարդանք>> խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը, որը նվիրված էր Վիկտոր Հովհաննիսյանի 70-ամյակին

IMG_0627

Ս/թ հոկտեմբերի 17-ին Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ  <<Գույների կախարդանք>> խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը, որը նվիրված էր Վիկտոր Հովհաննիսյանի 70-ամյակին:

Պարոն Հովհաննիսյանը ծնունդով Ախալցխայից է: 1966թ-ին տեղափոխվել է Երևան: Ավարտել է մանկավարժական համալսարանի գեղագիտության ֆակուլտետը: 1993-2000 թվականներին աշխատել է հանրային և <<Նորք>> հեռուստաընկերությունների գլխավոր նկարիչ: 2004թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Զբաղվում է գեղանկարով, գրաֆիկայով, կոլաժով ու գրքի նկարազարդումով:

Ցուցահանդեսը բացվեց Հայր Գևորգ Սարգսյանի Տերունական աղոթքով:

Բնությունը հանդիսանում է մարդկության ամենամեծ ու հավերժ ուսուցիչը և մեզանից  յուրաքանչյուրն իր ողջ կյանքի ընթացքում փորձում է բացահայտել այն իր անհատական խորությամբ և ներդաշնակությամբ: Շնորհիվ այս ցուցահանդեսի թանգարանը ողողված էր անսահման պայծառությամբ, գույների ջերմությամբ:

Ելույթներով հանդես եկան լրագրող Ժաննա Ղոչիկյանը, նկարիչ Սևադա Սարգսյանը, հեռուստառեժիսոր Մարիետա Շմավոնյանը:

Հայաստանի բնության պետական թանգարանի կողմից Վիկտոր Հովհաննիսյանին շնորհվեց պատվոգիր,որը հանձնեց թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանը:IMG_0610 IMG_0622 IMG_0625  IMG_0632 IMG_0635 IMG_0643 IMG_0652 IMG_0666 IMG_0676 IMG_0679 IMG_0686