Հայաստանի բնության բազմազան տեսարաններ

IMG_8056

Ս/թ դեկտեմբերի 25-ին Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ «Հայաստանի բնության բազմազան տեսարաններ» խորագիրը կրող
ցուցահանդեսի բացումը:IMG_8003 IMG_8013 IMG_8044

Հայրենիքի նկատմամբ սերը վառ գույներ է ստանում, երբ շփվում ես մայր բնության
հետ: Եվ  հենց այդ սերը խթան է հանդիսանում ստեղծագործողի կյանքում՝ իր վրձնի շնորհիվ կերտելու Հայաստանի բնության հարուստ ժառանգությունը: Ներկայացված
ցուցահանդեսը վերջինիս վառ ապացույցն է: Կտավներ, որոնցում ներկայացված է
Հայաստանի  յուրօրինակ  բնաշխարհը:IMG_8096 IMG_8000

Ցուցահանդեսին մասնակցում էին մի շարք նկարիչներ: Հատկանշական է նաև 96 ամյա  անվանի նկարիչ Արմեն Աթայանի մասնակցությունը:

Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով ՀԿ-ի նախագահ Սևադա Սարգսյանը թանգարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անահիտ Ակմակժյանին շնորհեց Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով ՀԿ-ի հուշամեդալով և թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանին հանձնեց  շնորհակալագիր: