Հայաստանի բնության պետական թանգարանի աշխատակիցները մասնակցել են ծառատնկման աշխատանքներին:
Հայաստանի բնության պետական թանգարանի աշխատակիցները մասնակցել են Երևանի «Արաբկիր» զբոսայգու տարածքում մաքրման և ծառատնկման աշխատանքներին:
Այսօր Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված համաքաղաքային շաբաթօրյակին արդեն ավանդույթ դարձած կերպով իրենց ակտիվ մասնակցությունն են ցուցաբերել թանգարանի աշխատակիցները: Շաբաթօրյակի մասնակիցները մաքրման աշխատանքներ են տարել «Արաբկիր զբոսայգու» տարածքում, որի արդյունքում աղբահանվել են կանաչ գոտիները, տնկվել են բազմաթիվ ծառեր: