Հայաստանի բնության պետական թանգարանը նշում է իր գործունեության 85-ամյակը:

IMG_0269

Ս/թ սեպտեմբերի 18-ին Հայաստանի բնության պետական թանգարանը նշում էր իր գործունեության 85-ամյակը:

Թանգարանն իր գործունեությամբ փորձում է հանրության շրջանում հնարավորինս ամրապնդել  բնության վերաբերյալ գիտելիքների խորացումն ու հոգատարությունը, նրա մեծ ներուժը  նպաստում է լուրջ քայլեր կատարելու բնապահպանական գլոբալ խնդիրները հանրությանն իրազեկելու , ճանաչելի դարձնելու և էկոլոգիական մշակույթ ձևավորելու գործում: Եվ պատահական չէ այն հագամանքը, որ թանգարանի գլխավոր այցելուները ամենակրտսերներն են, քանի որ իրենք են բնության պահպանության շարունակողները:IMG_0427 IMG_0419

Հայաստանի  բնության  պետական  թանգարանը  ինքնատիպ է, քանզի թանգարանային  արժեք  ներկայացնող  ցուցանմուշները  բնական են և պահանջում են առանձնահատուկ հոգատարություն և խնամք, որն իրականացվում է թանգարանի աշխատակիցների կողմից՝ կատարելով ցուցանմուշների ախտահանում և մաքրում: Թանգարանի աշխատակիցները ակտիվ մասնակցություն են ցուցաբերում նաև համազգային և համաքաղաքային շաբաթօրյակներին և էքսպո ցուցահանդեսներին:IMG_0454 IMG_0459

Թանգարանին շնորհավորելու էին եկել բազմաթիվ հյուրեր՝ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, թանգարանի բարերար Լևոն Ահարոնյանը, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցներ, գեներալներ, բարձրաստիճան սպաներ, ՀԿ–ների ներկայացուցիչներ, թանգարանների աշխատակիցներ, մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների ուսուցիչներ, լրագրողներ և այլն:

IMG_0327 IMG_0534 IMG_0511 IMG_0503

Հյուրերին ողջունեց թանգարանի տնօրեն Գայանե  Ղազարյանը, որից հետո շնորհավորական խոսքով հանդես եկավ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը:IMG_0386 IMG_0449

Միջոցառմանը թանգարանի փոխտնօրեն Ռուզաննա Զոբաբուրյանը ներկայացրեց թանգարանի հիմնադրման պատմությունը և թանգարանի գործունեությունը, որին զուգահեռ ցուցադրվեց  այդ ամենը վկայող հոլովակ: Առանձնահատուկ ուշադրության էին արժանացել թանգարանի հետ համագործակցող և սերտ կապի մեջ գտնվող արվեստագետներ, ուսուցիչներ, զինվորականներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԶԼՄ-եր:IMG_0626 IMG_0632 IMG_0607 IMG_0592 IMG_0642 IMG_0490

Միջոցառման ընթացքում հնչեցին շնորհակալական խոսքեր, բազմաթիվ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ:

Թանգարանի բարերար Լևոն Ահարոնյանը Միջազգային անվտանգության Ասպետաց ակադեմիայի գեներալ-լեյտենանտ Արսեն Ֆիդանյանի կողմից պարգևատրվեց Ասպետաց ակադեմիայի Տիգրան Մեծ  շքանշանով:IMG_0554

Թանգարանային արժեք ներկայացնող ցուցանմուշներից բացի, թանգարանի ֆոնդադարանում դեռևս  60-ական թվականներից պահպանվում են հանրահայտ հայ նկարիչների գործեր, որոնք    ցուցադրվել էին թանգարանի ճեմասրահում:

Հոբելյանական երեկոն ավարտվեց  հյուրասիրությամբ:IMG_9778 IMG_0565 IMG_0574 IMG_0335 IMG_0584 IMG_0279 IMG_0646 IMG_0647 IMG_0357 IMG_0375