Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ ՀՀ անկախության տոնին նվիրված միջոցառում «Հերոսամարտ» խորագրով:

IMG_0499

Ս/թ սեպտեմբերի 28-ին Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ ՀՀ անկախության տոնին նվիրված միջոցառում «Հերոսամարտ» խորագրով:
Ցավոք ծովից ծով Հայաստանից մեզ ժառանգություն մնաց մի տարածք, որն անգամ անզեն աչքով չի նշմարվում համաշխարհային քարտեզի վրա: Սակայն այդ փոքրիկ տարածքն էլ է բավական հասկանալու, թե ինչ հարուստ ժառանգություն ենք ստացել մենք մեր նախնիներից:

Ժառանգություն, այն իր մեջ ներառում է ուժ, հավատ, սակայն փոքրիկ մի երկիր, որ երբևէ մոռացնել չի տալիս իր մասին:

Եվ հենց այս ուժը և հավատը վերակենդանացրեց 300 տարի պետականություն չունեցող ժողովրդին, ստիպելով ոտքի կանգնել և 1991թ.-ի սեպտեմբերի 21-ին սեփական շուրթերով աշխարհին հայտարարել ՀՀ անունը:

Այն ինչ այսօր մենք ունենք իսկապես հայ ժողովրդի նվիրումի, զոհաբերության և խիզախության արդյունքն է:

Հայրենիքի նկատմաբ սերը վառ գույներ է ստանում ստեղծագործողի կյանքում, ով իր վրձնի շնորհիվ կտավին է հանձնել այս հարուստ ժառանգությունը:
«Հերոսամարտ» խորագիրը կրող ցուցահանդեսը Սուսան Ավանեսյանի առաջին անհատական ցուցահանդեսն էր  Հայաստանի բնության պետական թանգարանում:
Սուսան Ավանեսյանը ՀՆՄ և աշխարհի հայ նկարիչների միության անդամ է, մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների:

Հյուրերին  ողջունեց  արվեստաբան, ՀՆՄ անդամ Սյուզան Փիլոսյանին:

Ելույթով հանդես եկավ աշխարհի հայ նկարիչների միության համանախագահ  Ղազար   Միրզոյանը:

ՀՀ անկախության 28-ամյակին նվիրված միջոցառում կազմակերպելու համար   «ֆիդային» ՀԿ-ի  նախագահ Սեյրան Չիլինգարյանը Հայաստանի բնության պետական թանգարանին պարգևատրեց  շնորհակալագրով:

Թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանը Սուսան Ավանեսյանին հանձնեց շնորհակալագիր և ներկաներին շնորհավորեց Անկախության տոնի առթիվ: IMG_0447IMG_0493 IMG_0476 IMG_0473 IMG_0471 IMG_0461 IMG_0458 IMG_0457 IMG_0452 IMG_0449 IMG_0504