Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է

IMG_6068

Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է: Հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի որոշմամբ 1977 թվականի մայիսի 18-ին ռուսական պատվիրակության առաջարկությամբ: 1978թ.-ից այս օրը նշում է աշխարհի ավելի քան 150 երկիր, այդ թվում և Հայաստանը:

IMG_6057Ս/թ. մայիսի 18-ին Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ Թանգարանների միջազգային օրվան նվիրված «Ակնթարթ» խորագիրը կրող ցուցաhանդեսի բացումը:

Բնությունն իր անսպառ գեղեցկությամբ մշտապես ոգեշնչել է ոչ միայն գիտնականներին, այլ նաև արվեստի գործիչներին, որի վառ ապացույցն են թանգարանում ցուցադրվող հիասքանչ գեղանկարչական գործերը, որոնց հեղինակներն են Վլադիմիր Գրիգորյանը, ով 1961 թ.-ից նկարիչների միության անդամ է, Հայաստանում և արտերկրում ունեցել է մոտ 60 ցուցահանդես և շուրջ 400 գործերի հեղինակ է և նրա կինը՝ գեղանկարչուհի Ֆլորա Բաղդասարյանը, ով նկարիչների միության անդամ է 1972 թ.-ից, ունեցել է շուրջ 50 ցուցահանդեսներ Հայաստանում և արտերկրում:IMG_6157

Հայաստանի առաջին հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ելույթ ունեցան N 99 հիմնական դպրոցի սաները:

IMG_6031 Ելույթ ունեցավ գեղանկարիչ Վիկտոր Հովհաննիսյանը:

Թիվ 99 հիմնական դպրոցին տրվեց շնորհակալագիր, որը հանձնեց թանգարանի տնօրեն տիկին Գայանե Ղազարյանը, ով միջոցառումը եզրափակեց իր շնորհավորական խոսքով: IMG_6082