Շրջակա միջավայրի պահպանության օր

IMG_9172

1972թ.-ին հունիսի 5-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է շրջակա միջավայրի պահպանության օր և 2004թ-ից այն Հայաստանում նշվում է որպես բնապահպանի օր:  Օրվան նվիրված Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ  «Նկարում են փոքրիկ բնասերները» խորագրով միջոցառումը և «Գույները պատմում են բնության տարերքի մասին» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը:

Բնապահպանն առաջին հերթին ոչ թե մասնագիտություն է, այլ կոչում, պետք է սիրես բնությունը որպեսզի պաշտպան կանգնես ու պայքարես բնապահպանական խնդիրների  լուծման համար:

Ցուցահանդեսին մասնակցում էին Կորյուն Նիկողոսյանի անվան  մանկապատանեկան արվեստի կենտրոնի սաները՝ Անուշ Դավթյանի ղեկավարությամբ:
Միջոցառման շրջանակներում երեխաները կավճանկարչությամբ արտահայտեցին իրենց հոգատար վերաբերմունքը բնության նկատմամբ: Թանգարանի կողմից ստեղծված հանձնաժողովը գնահատեց և ընտրեց լավագույն աշխատանք կատարած և աշխատանքը մեկնաբանած երկու մասնակիցների, ովքեր պարգևատրվեցին նվերներով

Բնապահպանի օրվա կապակցությամբ Հայաստանի բնության պետական թանգարանի տնօրինության կողմից մասնակիցներիը ստացան օրվան համահունչ վերնաշապիկներ:

Օրվա տոնակատարությունը նպատակ ունի յուրաքանչյուր մարդու մեջ արթնացնել շրջակա միջավայրի պաշտպանությանը նպաստելու ցանկություն: Այլ խոսքով՝ անհրաժեշտ է հնարավորություն ընձեռել ակտիվորեն նպաստելու կայուն եւ արդարացի զարգացմանը, նպաստել այն ընկալմանը, որ բնապահպանական հարցերի հանդեպ մոտեցումների փոփոխության հիմնական շարժիչ ուժը մենք ինքներս ենք, մեր հասարակությունը:

Շնորհավորում ենք բոլորիս բնապահպանի օրվա կապակցությամբ, քանի որ այն ոչ միայն մասնագետների, այլև բոլորիս տոնն է, քանզի մենք բնության մի մասնիկն ենք ու առանց նրա, համաձայնեք, գոյատևել չենք կարող:

IMG_9220 IMG_9224 IMG_9228 IMG_9234 IMG_9238 (2) IMG_9238 IMG_9263 IMG_9265 IMG_9277 IMG_9304 IMG_9311 IMG_9316 IMG_9325 IMG_9339 IMG_9340 IMG_9368 IMG_9379 IMG_9152 IMG_9188 IMG_9219