Կայացավ «Սեր դեպի բնությունը» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը

IMG_9543

Հուլիսի 2-ին Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ «Սեր դեպի բնությունը» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը, որի հեղինակն է գեղանկարիչ Ալվարդ (Վարդ ) Սարդարյանը:

Բնություն, որի հմայքը, գույների ներդաշնակությունը ոգեշնչել է ստեղծագործողին: Վերջինիս վրձնին է պատկանում այս անսպառ երևակայության ու գեղեցիկը տեսնելու բացառիկ շնորհը: Նկարչուհին զբաղվում է նաև հարթաքանդակներով: Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան  արվեստագետ, ոճաբան, ՀՀ ժողովրդական վարպետ Գայանե Գրիգորյանը, բանաստեղծուհի, ասմունքող Մանուշակ Միասարյանը, հայ արվեստի տուն գրատան մեղեդիներ կազմակերպության նախագահ Մելսիդա Հավունցը: Երաժշտական կատարումներով հանդես եկան Նորվարդ Տատինյանցը և երգչուհի-երգահան Արմինա Չտրկյանը: Հայաստանի բնության պետական թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանը ողջունեց ներկաներին և Հայաստանի բնության պետական թանգարանի  կողմից Ալվարդ Սարդարյանին պարգևատրեց շնորհակալագրով:

Ցուցադրությունը կգործի Հայաստանի բնության պետական թանգարանում  կգործի շուրջ 2 ամիս։

IMG_9647 IMG_9386 IMG_9385 IMG_9388 IMG_9396 IMG_9459 IMG_9441 IMG_9443 IMG_9405 IMG_9498 IMG_9537 IMG_9645 IMG_9634 IMG_9569 IMG_9469