«Սիրենք և պահպանենք բնությունը»

ծառատունկ

Մարտի 29-ին Հայաստանի բնության պետական թանգարանում կայացավ  «Սիրենք և պահպանենք բնությունը» խորագիրը կրող միջոցառումը, որի նպատակն էր բարեկարգել թանգարանի հարակից տարածքը: Այդ նպատակն իրականացվեց Երևանի քաղաքապետարանի Բնապահպանության վարչության աջակցությամբ, ինչի արդյունքում թանգարանին տրամադրվեցին տնկիներ: Միջոցառման շրջանակներում կազմակերպվեց ծառատունկ՝ թանգարանի աշխատակիցների ջանքերով:

Պատահական չեն թատրոնի և կինոյի հայ անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի հետևյալ խոսքերը. «Կյանքում ոչինչ անհետ ու անհետևանք չի անցնում։ Եթե մի օր մի տեղ մի ծառ ես տնկել, տարիներ հետո ինչ-որ մեկը պիտի նստի նրա շվաքին։ Իսկ թե մի օր մի տեղ մի ճյուղ ես կոտրել, աշխարհի երեսից մի բուռ շվաք, մի քիչ սոսափ կպակասի ու կխաթարվի տիեզերքի հավասարակշռությունը։ Կյանքում ոչինչ անհետ ու անհետևանք չի անցնում»:

IMG_8283 IMG_8310 IMG_8278 IMG_8273 IMG_8264 IMG_8262 IMG_8249 IMG_8241 IMG_8255 IMG_8258 IMG_8259 IMG_8260 IMG_8261 IMG_8239 IMG_8235 IMG_8231 IMG_8221 IMG_8218 IMG_8215 IMG_8204 IMG_8196 IMG_8195 image IMG_8349 IMG_8332 IMG_8318 IMG_8316