Տեղի ունեցավ «Բնությամբ պետք է ապրել» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը

IMG_0821

Բնությամբ պետք է ապրել, հենց այն է շնորհում մարդուն ամենակենսականն աշխարհում՝ կյանքը: Բնությունն է մարդուն տալիս ուժ, ստեղծագործելու տիեզերական հնարավորություն իր գեղեցկությամբ, գույների բազմազանությամբ: Եվ,  անշուշտ, չենք կարող անտեսել արվեստի հզոր և ներազդող ուժը, քանզի մարդ-բնություն կապի հաստատման ու ամրապնդման լավագույն  միջոցներից  է  այն  հանդիսանում :

Այսօր ժամը 14:00-ին Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի  ունեցավ  «Բնությամբ պետք է ապրել» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը, որի հեղինակներն են Հայարփի և Հայաստան Իվանյանները: Նրանք մասնագիտությամբ  բժիշկ են, ազատ ժամանակ զբաղվում են գեղանկարչությամբ, որոնք արժանացել են մասնագետների ուշադրությանը:

Ելույթներով հանդես եկան, մշակութաբան Գայանե Գրիգորյանը ,նկարիչ, փիլիսոփա Արմո Առաքելյանը , գրող բանաստեղծ Հրանտ Վաղարշյանը, Արցախի հերոս Պավլիկ Մանուկյանը և այլոք:

Յուրօրինակ աշխատանքներ ներկայացնելու համար Հայաստանի բնության պետական թանգարանի կողմից Հայարփի և Հայաստան Իվանյաններին շնորհվեց  շնորհակալագիր, որը հանձնեց  թանգարանի տնօրեն՝ Գայանե Ղազարյանը: Այն կգործի մինչև դեկտեմբերի 10-ը։

IMG_0758 IMG_0825 IMG_0761 IMG_0764 IMG_0765 IMG_0773 IMG_0774 IMG_0780 IMG_0782 IMG_0783 IMG_0794 IMG_0805 IMG_0815 IMG_0817