IMG_4831

IMG_4844Ս/թ. մարտի 10-ին  Հայաստանի բնության պետական թանգարանում անցկացվեց Ֆլորա Հարությունյանի <<Մայրություն>> խորագրով ցուցահանդեսը:
Այն  լիովին համահունչ էր խորագրին, քանի որ նկարների մեջ զետեղված էին մայրությանը բնորոշ գարնանային պայծառությունը և նրբաճաշակությունը:
Ցուցահանդեսի ընթացքում ելույթ ունեցավ ՀՀ արվեստի գործիչ Սամվել Սևադան:
Ասմունքով ելույթ ունեցավ Աննա Կոստանյանը:
Գարնան լուր ավետող ցուցահանդես ներկայացնելու համար Ֆլորա Հարությունյանը Հայաստանի բնության պետական թանգարանի կողմից պարգևատրվեց պատվոգրով:
Այն հանձնեց թանգարանի տնօրեն՝ տիկին Գայանե Ղազարյանը:IMG_4884 IMG_4871 IMG_4857   IMG_4830