IMG_4957

Ս/թ մարտի 22-ին տեղի ունեցավ միջոցառում նվիրված ջրի համաշխարհային  օրվան «Բնապահպանական գիտելիքների օր» խորագրով:

Ջրի համաշխարհային օրը կոչված է հասարակության ուշադրությունը սևեռելու ջրային օբյեկտների վիճակի և խնդիրների վրաIMG_4921

Ներկաներին ողջունեցին Ս.Սպանդարյանի թիվ 24 հիմնական դպրոցի սաները՝ դասղեկ Ն.Ղազարյանի ղեկավարությամբ, ում Հայաստանի բնության պետական թանգարանի տնօրեն տիկին Գայանե Ղազարյանի կողմից շնորհվեց պատվոգիր:

Ելույթ ունեցան ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության մասնագետ Դավիթ Մեջլումյանը և «Veolia  ջուր» ընկերության ներկայացուցիչ՝ Արտաշես Աղինյանը:

IMG_4930

Միջոցառման նպատակը՝ բնության շարժիչ ուժ հանդիսացող ջրի կենարար նշանակությունը ևս մեկ անգամ կարևորելն է երկրագնդի հարատև գոյատևման համար:

IMG_4946IMG_4929  IMG_4955