IMG_4994

Ս/թ մարտի  30-ին  Հայաստանի  բնության  պետական  թանգարանում անցկացվեց  միջոցառում «Սեր հայրենի բնության հանդեպ» խորագրով` նվիրված թռչունների  միջազգային  օրվան:

IMG_5009

Տոնի  նպատակը թռչունների բազմազանության  ու  թվաքանակի  պահպանումն  է:

Եթե մի պահ պատկերացնենք  բնությունն  առանց  թռչունների՝ կստացվի  գորշ  և  միապաղաղ: Չէ որ նրանք են ապահովում բնության ձայնային և գունային  ներդաշնակությունը:

Միջոցառմանն իրենց ակտիվ  մասնակցությունը  ցուցաբերեցին Արարատի մարզի   թիվ 3 հիմնական դպրոցի սաները՝ դասղեկ Մարգարիտա Հովհաննիսյանի  ղեկավարությամբ, վերջինիս  պատվոգիր  հանձնեց  թանգարանի  փոխտնօրեն  տիկին   Ռուզաննա  Զոբաբուրյանը:  IMG_5004

Միջոցառմանն  ակտիվ  մասնակցություն ունեցան  նաև Հայաստանի  թռչունների պահպանման միության հասարակական կազմակերպության նախագահ Մամիկոն  Ղասաբյանը  և  կրթական  ծրագրերի համակարգող Մարիաննա Դանիելյանը:

Եվ վերջում չմոռանանք, որ թռչունները համարվում  են  արվեստի, բարության  և  միասնության  խորհրդանիշ:IMG_4970  IMG_4995  IMG_5025