IMG_5077

Ս/թ ապրիլի 28-ին Հայաստանի բնության պետական թանգարանում անցկացվեց Թադևոս Տեր-Մեսրոպյանի ևՍուսաննա Խանամիրյանի <<Մարդը և բնությունը>> խորագիրը կրող ցուցահանդեսը: IMG_5045

Բնությունը և մարդը երկու տարրեր են,որոնք սերտ կապված են միմյանց:

Ստեղծագործելու շնորհքը մարդուն շնորհում է բնությունը:Ցուցադրված աշխատանքներն ասվածի վառ ապացույցն են:

Ցուցահանդեսի ընթացքում ելույթ ունեցան գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի ռեկտոր՝Էդուարդ Սեդրակյանը,հրեաների միության ներկայացուցիչ՝ Ադելինա Լիվշիցը, արվեստաբան,թարգմանիչ՝Էմմա Բուդաղյանը:IMG_5043

Ելույթները ընդմիջվում էին երաժշտական համարներով:Երգչուհիներին նվագակցում էր ՀՀ կոմպոզիտորների միության անդամ,կոմպոզիտոր՝ Գայանե Քեսոյանը:

Յուրօրինակ ցուցահանդես ներկայացնելու համար Թադևոս Տեր-Մեսրոպյանը Հայաստանի բնության պետական թանգարանի կողմից պարգևատրվեց պատվոգրով,իսկ Սուսաննա Խանամիրյանը՝շնորհակալագրով:

Պարգևները հանձնեց թանգարանի տնօրեն՝տիկին Գայանե Ղազարյանը:IMG_5064IMG_5038