37236f84fe0b72ddb8ea16aed0645c48

«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումն արդեն տասներեք տարի հայկական մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից է: Այս տարի ևս թանգարանային տոնական միջոցառումները կսկսվեն Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, և կեզրափակվեն մայիսի 20-ին՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմամբ:

Այս տարվա կարգախոսն է՝ «Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում»:

Հիշյալ թեման ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի առաջարկն էր՝ հնչեցված ԻԿՕՄ-ի գագաթնաժողովի ժամանակ, նպատակը՝ համամարդկային խնդիրներին անդրադարձը:

Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից` Թանգարանների միջազգային խորհրդի /ԻԿՕՄ/ նախաձեռնությամբ: Օրվա նպատակն է  բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում, ստեղծել նպաստավոր միջավայր թանգարանային առարկաների հանրահռչակման համար:

«Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից : «Թանգարանների գիշեր» միջոցառումը հնարավորություն է ևս մեկ անգամ թանգարանային առարկան դիտելու բոլորովին այլ միջավարյում, գույնի և լույսի այլ հարաբերությամբ:

Հայաստանի բնության պետական թանգարանը, ինչպես նախորդ տարիները, այս տարի ևս միացել է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը և ներկայանում է իր յուրօրինակ միջոցառումների ցանկով.

 

 

Ժամ Գործողություն Նշումներ
16:50-17:00 Ասմունք՝ Ջեննի Բալյան
( Երիտասարդ գրողների միության անդամ
17:00-17:10 Ողջույնի խոսք՝ Գայանե Ղազարյան
17:10-17:30 Բացման խոսք ՝ Գոհար Սամսոնյան
17:30- 17:50 Ելույթ՝  Աստղիկ Հակոբյան
(ՌԴ նկարիչների միության անդամ)
17:50-18:30
18:30- 19:00
Միջոցառում՝  ● Զգեստների ցուցադրում
● «Դիմակահանդես» Շենգավիթի պատանեկության ստեղծագործական կենտրոն, տնօրեն Ն. Արամյան