IMG_5211

Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրվա կապակցությամբ Հայաստանի բնության պետական թանգարանում անցկացվեց միջոցառում: Նշված օրը հռչակվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 1972 թվականին:

IMG_4809ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդես եկավ հանրային կոչով՝ պահպանելու շրջակա միջավայրը, կանխելու բնության ոչ խելամիտ օգտագործումը, խրախուսելու կայուն զարգացումն ու մարդու վերամիավորումը բնությանը:
Միջոցառմանը ներկա էին դեսպաններ, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:IMG_5284

Տոնական միջոցառման ընթացքում նախարարը շնորհակալագրեր հանձնեց բնապահպանության ոլորտում մի շարք աշխատակիցների:

Օրվա առիթով WWF Հայաստանի կողմից ներկայացվեց Հայաստանի աղբակույտերի ինտերակտիվ քարտեզը, որը կազմվել է «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում:IMG_4863
«Էկզոտարիում Ամազոն» ընկերությունը ներկայացրեց էկզոտիկ կենդանիների:
«Զատիկ» երեխաների աջակցման կենտրոնի և Շենգավիթի պատանեկության ստեղծագործական կենտրոնի սաների մասնակցությամբ տեղի ունեցավ կավճանկարչություն: Ներկայացվեց նաև հեղինակներ Արամ Արեխցյանի և Մերուժան Մխեյանի նկարների ցուցահանդեսը:

Միջոցառումն ավարտվեց հյուրասիրությամբ:IMG_4835

Այնուհետև Հայաստանի բնության պետական թանգարանից «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում մաքրման աշխատանքներով քայլք դեպի ՀՀ բնապահպանության նախարարություն: