IMG_5274

Ս/թ սեպտեմբերի 20-ին Հայաստանի բնության պետական թանգարանում  տեղի ունեցավ  ՀՀ անկախության տոնին նվիրված  միջոցառում:

IMG_5239Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան գեներալ-լեյտենանտ Արսեն Ֆիդանյանը, գեներալ-մայոր Սամվել Սաֆարյանը:IMG_5249

Հյուրերի թվում էր քառօրյա պատերազմի մասնակից Շանթ Ղազարյանը, վերջինիս «Տիգրան Մեծ» շքանշանով և պատվոգրով պարգևատրեց գեներալ-լեյտենանտ Արսեն Ֆիդանյանը:
Ոգևորիչ ելույթներով միջոցառմանը հնչեղություն հաղորդեց ՀՀ պաշտպանության նախարարության «Զորական» համույթը (գեղ. ղեկավար Արամ Գալստյան):IMG_5256

Միջոցառման շրջանակներում թանգարանի հարկի տակ բացվեց «Հայաստանի հարուստ ժառանգությունը» խորագրով ցուցահանդես, հեղինակ անկախության սերնդի երիտասարդ նկարչուհի Աննա Մկրտչյան:

Հայաստանի բնության պետական թանգարանի փոխտնօրեն Ռուզաննա Զոբաբուրյանի կողմից հանձնվեց պատվոգրեր «Զորական» համույթին և նկարչուհի Աննա Մկրտչյանին:IMG_5456 IMG_5245