35946abbb5f4a6bf6f3fb96b489e54d867c0338b

Հոկտեմբերի 21-ին «Մաքուր Հայաստան» ծրագրով անցկացվող համապետական միջոցառման շրջանակում հայտարարված հերթական համապետական շաբաթօրյակի մեկնարկը տրվեց հենց վաղ առավոտից: Մայրաքաղաքը մաքրելու կոչին արձագանքել էին Հայաստանի բնության պետական թանգարանի աշխատակիցները:  ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, թանգարանի աշխատակիցները մաքրման աշխատանքներ են տարել «Արաբկիր զբոսայգու» տարածքում, որի արդյունքում պատշաճ տեսքի են բերվել զբոսայգու ճեմուղիները, աղբահանվել են կանաչ գոտիները:

Մաքուր պահենք շրջակա միջավայրը:

22688420_1541772159233088_5417622606051618523_n 22728755_1541772245899746_6844738974078997586_n 22555440_1541771359233168_6522628734172819123_o