IMG_5754

Ս/թ նոյեմբերի 24-ին Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ «Անմահության մարտիկները» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը, որի հեղինակը Աննա Կոստանյանն է: Ցուցահանդես, որը ներկայացված է դիմանկարների տեսքով, որոնց նայելիս կարող ես կարդալ մի ամբողջ ժողովրդի պատմություն: Այն կրում է «Անմահության մարտիկները» խորագիրը: Մարտիկներ, որոնք իրենց արյան գնով պաշտպանեցին մեր հայրենիքը:

IMG_5778 Մարտիկներ՝ որոնք թողնելով իրենց կանանց ու երեխաներին, գնացին պատվի ետևից և հայ տղամարդուն վայել դրսևորեցին իրենց մարտի դաշտում: Խոնարհվում ենք մեր հայ մայրերի առաջ, քանի որ նրանք միայն կարող են ծնել այնպիսի դյուցազուններ, ինչպիսիք են Վազգեն Սարգսյանը, Աշոտ Ղուլյանը, Մոնթե Մելքոնյանը, Թաթուլ Կրպեյանը, մեր կենդանի հերոս Արկադի Տեր –Թադևոսյանը և բազում-բազում այլ հերոսներ, որոնք իրենց հայրենիքի պատիվը բարձր դասեցին  սեփական  կյանքից: Մենք բոլորս հպարտությամբ կարող ենք նշել, որ մեր մատաղ սերունդը շարունակեց իրենց ավագ եղբայրների գործը ապրիլյան քառօրյա պատերազմում անսասան պահելով մեր դիրքերը: IMG_5829Տղաներ, որոնք հերոսացան 18 տարեկան հասակում և, որոնց անունները դաջվեց մեր սրտերում ու իհարկե Հայոց պատմության էջերում: Նրանք իրենց երիտասարդ տարիքում այնպիսի պատմություն կերտեցին, ինչպիսին շատ ու շատ ազգեր չեն կերտում դարերի ընթացքում:

Միջոցառումը հայրենասիրական երգերով եզրափակեցին Ջազ քոլեջի երիտասարդ ուսանողները:

IMG_5799Թանգարանի տնօրինությանը հանձնվեց հավաստագիր ցուցահանդեսին աջակցության համար: