IMG_5831

Ս/թ դեկտեմբերի 01-ին Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ «Մեր աշունը» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսի հեղինակներն են Վահե Բաղումյանը և Նարե Հախնազարյանը, նրանք ուսանում են Փանոս  Թերլեմեզյանի  անվան  գեղարվեստի պետական  քոլեջում:IMG_5864

Աշուն, եղանակ, որը պայծառ է, գունագեղ, բայց միևնույն ժամանակ միստիկ և  տխուր: Եղանակ, որի ժամանակ բնությունը դառնում է աննկարագրելի գեղեցիկ՝ ստեղծելով կտավային նրբաճաշակություն և այս ամենի մեջ իրենց ուրույն տեղն են զբաղեցնում անուշահամ, մեղրածոր մրգերը: Ցուցահանդեսը, կարծես, ամփոփում լիներ աշնան գունագեղության, մրգերի առատության:

Վահե  Բաղումյանին և Նարե Հախնազարյանին Հայաստանի  բնության  պետական  թանգարանի կողմից շնորհվեց  շնորհակալագիր, որը հանձնեց  թանգարանի տնօրեն  տիկին Գայանե  Ղազարյանը:IMG_5873