IMG_5923

Ս/թ դեկտեմբերի 14-ին Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ  ՀՀ բնապահպանության նախարարության և Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով ՀԿ-ի կազմակերպած «Հանուն բնության պահպանության» բարեգործական ցուցահանդես-վաճառքի բացումը:

Ներկայիս ժամանակաշրջանում բնապահպանության հիմնախնդիրը դարձել է ամենաակտուալ և քննարկվող խնդիրներից մեկը ամբողջ աշխարհում: Այդ իսկ պատճառով տարեց տարի ավելանում է բնապահպանությունը պրոպագանդող կառույցների թիվը: Այդ կառույցներից մեկն էլ հանդիսանում է Հայաստանի բնության պետական թանգարանը, որն իր գործունեության հետ մեկտեղ նպաստում է նաև մշակույթի զարգացմանը Հայաստանում: Ներկայացված ցուցահանդեսը վերջինիս վառ ապացույցն է: Կտավներ, որոնցում նկարչի վրձնի նրբաճաշակությամբ ներկայացված է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարուստ կենսաբազմազանությունը:
Ինչ խոսք, ինչքան էլ աշխարհում կան մարդկային ձեռքով պատրաստված հրաշալիքներ, միևնույն է, դրանք չենք կարող համեմատվել բնության հրաշալիքների հետ:IMG_5895

Ցուցահանդեսի շրջանակներում ելույթ ունեցան ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական Արծրուն Պեպանյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Լեմս Ներսիսյանը և բնապահպանությունը կերպարվեստի լեզվով նախաձեռնության հեղինակ Սևադա Սարգսյանը:IMG_5926

Ցուցահանդեսին ներկա էր «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանը:

Բնությունը ամենակարող է և արարում է ամեն բան: Սիրենք, պահպանենք, սնենք բնությունը, և նա կսիրի, կպահպանի ու կսնի մեզ:

IMG_5931