IMG_6001

Ս/թ դեկտեմբերի  23-ին  Հայաստանի  բնության  պետական  թանգարանում  տեղի  ունեցավ «Գեղատեսիլ ծառուղի» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը ներկայացրել էին Հ.Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի սաները : «Գեղատեսիլ ծառուղի» ցուցահանդեսի շրջանակներում նրանք ներկայացրել էին բազմազան աշխատանքներ, որոնք յուրաքանչյուրիս գրավում են իրենց պայծառությամբ և երեխաներին բնորոշ անկեղծությամբ:IMG_5999

Ներկայացված էր նաև պլաստիլինից պատրաստված աշխատանքներ, որոնց հեղինակն է 5 տարեկան Մարիա Փիրումովան:IMG_5954

Միջոցառաման ավարտին ելույթով հանդես եկան ՀՀ Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանը և մանկավարժ Գոհար Միրզոյանը:
Նրբաճաշակ և  գունազարդ  ցուցահանդես  ներկայացնելու  համար Հ. Իգիթյանի անվան գեղագիտության  ազգային  կենտրոնի  «Կերպարվեստ  և  դեկորատիվ  արվեստ» ստուդիային Հայաստանի  բնության  պետական  թանգարանի  կողմից   շնորհվեց շնորհակալագիր: Այն  հանձնեց  թանգարանի տնօրեն  տիկին Գայանե Ղազարյանը:IMG_6018