29351901_1701603703249932_5288435770831469786_o

Էկոկրթական միջոցառումներ Հայաստանի բնության պետական թանգարանում:

ՀՀ բնապահպանության նախարարության հովանու ներքո ձևավորված «Պատանի բնասեր» ակումբում իրականացվող էկոկրթական միջոցառումների շարքում իր ուրույն տեղն է գրավում Հայաստանի բնության պետական թանգարանը: Վերջինս հանդես է գալիս էկոդաստիարակչական և էկոքարոզչական եզակի  գործունեությամբ:

Միջոցառումների շրջանակներում ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները այցելել են «Հայաստանի բնության պետական թանգարան»։ Թանգարանում աշակերտներին ողջունել է ՀՀ բնապահպանության նախարարության Էկոկրթության բաժնի պետ Անահիտ Մուրադյանը:

29662606_1701603086583327_5600689936441438766_oԹանգարանի գիտաշխատողների ուղեկցությամբ պատանի բնասերները ծանոթացել են մշտական ցուցադրությունում ներկայացվող Հայաստանի բուսական և կենդանական աշխարհի բազմազանությանը, ինչպես նաև ստացել Հայաստանի ձկնատեսակների վերաբերյալ հետաքրքիր տեղեկություններ, թանգարանում գործող կենդանի ցուցադրության սրահում: Սաները թանգարանից հեռացան տպավորված Հայաստանի բնաշխարհի վերաբերյալ ստացած գիտելիքներով:29063799_1701603583249944_292097299477610587_o

Ակնկալում ենք, որ նրանցից յուրաքանչյուրը այսուհետ հետամուտ կլինի խնամքով և սրտացավությամբ վերաբերվել մեր բնությանը և պահպանել  շրջակա միջավայրը։28953869_1701603643249938_559506977993120319_o