Հայաստանի Հանրապետության Անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում և թանգարանի առաջին սրահի վերաբացում

42560401_193858644866622_8241756578454175744_n

Ս/թ. սեպտեմբերի 26-ին Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ շուրջ 5 տարի չգործող թանգարանի առաջին սրահի վերաբացումը՝ շնորհիվ բարերար Լևոն Ահարոնյանի:42629448_2051254478456571_3689740940102074368_o

Անցկացվեց նաև Հայաստանի Հանրապետության Անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում:

42530785_1953141284724242_3210514373319589888_n  Միջոցառման պատվավոր հյուրերն էին Բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը, բարերար Լևոն Ահարոնյանը, Ազգային ժողովի գյուղատնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը:42604134_673509029672061_2685822231929421824_n
   Բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանն իր ելույթում նշեց, որ թանգարանն իր բնույթով եզակի է. «Երկար տարիներ տարածաշրջանում այն առաջինն էր: Այն մեր երկրում գլխավորն է»: Նախարարի տեղակալը  նախարարության անունից շնորհակալագիր հանձնեց բարերար Լևոն Ահարոնյանին՝ ի նշան երախտագիտության:IMG_7048
   Բարերար Լևոն Ահարոնյանը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց միջոցառումը կազմակերպելու համար: Լևոն Ահարոնյանին շնորհակալագիր հանձնեց նաև թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանը:

IMG_6947Թանգարանի համար կրկնակի տոն էր: ՀՀ մարզերում, քաղաքամայր Երևանում, աշխարհասփյուռ հայության բազմաթիվ գաղթօջախներում շարունակվում են ՀՀ անկախության 27 -ամյակին նվիրված միջոցառումները:

Ցավոք, ծովից ծով Հայաստանից մեզ ժառանգություն մնաց մի տարածք, որն անգամ անզեն աչքով չի նշմարվում համաշխարհային քարտեզի վրա: Սակայն այդ փոքրիկ տարածքն էլ բավական է հասկանալու, թե ինչ հարուստ ժառանգություն ենք ստացել մեր նախնիներից՝ ժառանգություն, որը ներառում է ուժ, հավատ, սակայն փոքրիկ մի երկիր, որը երբևէ մոռացնել չի տալիս իր մասին:IMG_7114

Եվ հենց այս ուժը և հավատը վերակենդանացրեցին շուրջ 300 տարի պետականություն չունեցող ժողովրդին՝ ստիպելով ոտքի կանգնել և 1991թ. սեպտեմբերի 21-ին սեփական շուրթերով աշխարհին հայտարարել Հայաստանի Հանրապետություն անունը: Այն, ինչ այսօր մենք ունենք, իսկապես հայ ժողովրդին նվիրումի, զոհաբերությաան և խիզախության արդյունքն է:

42549794_289292268346175_1550958530771550208_n Իրենց ելույթներով ներկաներին ողջունեցին Ա. Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցի սաները, ովքեր Հայաստանի բնության պետական թանգարանի կողմից արժանացան շնորհակալագրի:42555339_246402872892804_7858797438709006336_n

Անկախության տոնի առթիվ ելույթով հանդես եկան «Կին ազատամարտիների միության»  նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը, արձակագիր Հայկանուշ Օհանյանը և Ա. Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցի փոխտնօրեն Վ. Բալիկյանը:

42575386_2291549224400244_5257166624594591744_nՄիջոցառման շրջանակներում բացվեց «Բնության ներշնչանք» խորագրով ցուցահանդեսը, որի հեղինակներն էին ՀՀ նկարիչների միության անդամներ, գեղանկարիչներ Մաքսիմ Գիքինյանը, Վլադիմիր Սիմոնյանը և Էդիկ Արևշատյանը: Ցուցահանդեսի հեղինակները ևս Հայաստանի բնության պետական թանգարանի կողմից պարգևատրվեցին շնորհակալագրերով:42563232_329098494524253_8305835480465801216_n