«Ծաղիկներ, սեր, գարուն»

575984_457575287670309_1431439445_n

Ս/թ մարտի 7-ին ժամը 1500 ին  Հայաստանի բնության  պետական թանգարանում տեղի կունենա «Ծաղիկներ, սեր, գարուն» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը, որի հեղինակն է գեղանկարիչ, ՀՆՄ անդամ Իրինա Սաղյանը:

Գարուն, եղանակ որը լի է գեղեցկությամբ, խանդավառությամբ և բազմազան գույներով:

ԵՎ իզուր չէ, որ հենց գարնան ամիսներին են նշվում կանանց, մայրության և գեղեցկության տոները: Կանայք նման են դաշտային ծաղիկների, որոնք մեղորեն օրորվում են գարնանային թեթև զեփյուռից:

Գարունը այնքան ծաղիկ է վառել,

Գարունը այնքան պայծառ է կրկին,

Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,

Ուզում եմ անուշ փայփայել մեկին:

Ժամ Գործողություն Նշումներ
15:00-15:05   Ողջույնի խոսք  Գայանե Ղազարյան
15:05-15:10   Բացման խոսք  Գոհար Սամսոնյան