Ս/թ մարտի 7-ին Հայաստանի բնության պետականում տեղի ունեցավ «Ծաղիկներ, սեր, գարուն» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը:
Ստեղծագործողի համար մի յուրահատուկ աշխարհ է գարունը, ու հենց այս ժամանակ է, որ ինչպես երբեք ցանկանում ես հավատալ հրաշքների և ծաղկել բնության հետ: Ներկայացված ցուցահանդեսը ասվածի վառ ապացույցն է: Հեղինակն է Իրինա Սաղյանը, ով Հայաստանի նկարիչների միության անդամ է, ունեցել է բազմաթիվ ցուցահանդեսներ Հայաստանում և արտերկրում:
Ելույթներով հանդես եկան գեղանկարիչ Վիկտոր Հովհաննիսյանը և Հռիփսիմե Գրիգորյանը:
Գեղանկարիչ Վիկտոր Հովհաննիսյանը ափսոսանք հայտնեց. «Իրինայի նկարած Պարզ լիճը, որ տեսա, շատ ափսոսացի, որ ես չեմ նկարել…»:
Թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանը Իրինա Սաղյանին հանձնեց շնորհակալագիր և շնորհավորեց կանանց միամսյակի կապակցությամբ: