
Թանգարանն իր գործունեությամբ փորձում է հատկապես կրտսեր սերնդի մոտ հնարավորինս ամրապնդել բնության վերաբերյալ գիտելիքների խորացումն ու հոգատարությունը:
Բնության գեղեցկությունը, գույների բազմազանությունը միշտ էլ ոգեշնչել է ստեղծագործողին: Վերջինիս վրձնին է պատկանում այս անսպառ երևակայության ու գեղեցիկը տեսնելու բացառիկ շնորհը: Շնորհ, որը ի ցույց է դրվել տարբեր ցուցահանդեսներում՝ արժանանալով մրցանակների:
Ս/թ դեկտեմբերի 14- ին, ժամը 14-00-ին Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ «Բնության հրաշալիքները » խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը, որի հեղինակն է Համիկ Վարդանյանը, ով հաճախում է Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցը: Համիկին հետաքրքրում է այն ամենը ինչ վերաբերում է նկարիչների կյանքին և ստեղծագործություններին:
Հայաստանի բնության պետական թանգարանի կողմից Համիկ Վարդանյանին շնորհվեց շնորհակալագիր:
Հուսով ենք, որ այս ցուցահանդեսը խթան կհանդիսանա նրա հետագա ստեղծագործական կյանքում:
Ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 21- ը: