
Ինչ խոսք, բնությունը մարդկության ամենամեծ ու հավերժ ուսուցիչն է, և մեզանից յուրաքանչյուրն իր ողջ կյանքի ընթացքում փորձում է բացահայտել այն՝ իր անհատական խորությամբ ու ներդաշնակությամբ:Բացառություն չեն նաև մեր երիտասարդ նկարիչները, ովքեր իրենց բնատուր տաղանդն օգտագործել են բնության գեղեցկությունն իրենց ինքնատիպ աշխատանքների միջոցով ներկայացնելու համար:
Ս/թ դեկտեմբերի 24-ին ժամը 14:00-ին Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ «Բնության մեղեդի» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը, որի հեղինակներն են Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողները ՝դասախոս Լիլիթ Ներսիսյանի գլխավորությամբ:
Յուրօրինակ աշխատանքներ ներկայացնելու համար Հայաստանի բնության պետական թանգարանի կողմից Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողներին, ի դեմս դասախոս Լիլիթ Ներսիսյանի, շնորհվեց պատվոգիր, որը հանձնեց թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանը: