logo BN

#ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
#գործկա
Հայաստանի բնության պետական թանգարանին անհրաժեշտ է գնումների համակարգող-հաշվետար:

1. Գիտելիքներ և հմտություններ

– Բարձրագույն կրթություն, գնումների համակարգողի որակավորման հավաստագիր
– Առնվազն 1 տարվա աշխատանքային ստաժ
– ՀՀ գնումների մասին օրենքի իմացություն
– Գնումների ընթացքի կազմակերպման մասին ՀՀ կառավարության որոշման իմացություն
– Գնումներիպլանավորում
– Գրավոր և բանավոր հաղորդակցության հմտություն
– Հայերեն և ռուսերեն լեզուների տիրապետում
– Համակարգչի լավ իմացություն (MS Office, Internet)
2. Իրավունքներ և պարտականություններ

1) Գնումների համակարգող-հաշվետարի պաշտոնի նշանակումը կատարվում է նյութական պատասխանատվության պայմանագրի կնքմամբ.
2) Կազմակերպության բյուջեների կազմման և կատարվելիք ծախսերի (գնումների պլան, ընթացիկ և մեկանգամյա ծախսեր և այլ), պլանավորման հաշվարկների (բյուջետային և արտաբյուջետային) իրականացման կոորդինացում, ինչպես նաև դրամական հոսքերի կանխատեսում.
3) Կազմակերպության գնումների պլանի նախապատրաստում և ներկայացում ղեկավարությանը.
4) Կազմակերպության պլանավորված և փաստացի կատարված ծախսերի համեմատական վերլուծությունների իրականացում, հաշվետվությունների պատրաստում և ներկայացում ղեկավարությանը.
5) Կազմակերպության գնումների գործընթացի կազմակերպման և համակարգման աշխատանքների իրականացում.
6) Կազմակերպության մատակարարների և այլ գործընկերների հետ բանակցությունների վարում, հարաբերությունների պահպանում.
7) Կազմակերպության գնումների շրջանակներում տալ եզրակացություններ պատվիրատուի հաստատած փաստաթղթերի համապատասխանությանը գնումների մասին ՀՀ օրենսդրության սահմանված պայմաններով.
8) Կազմակերպության հիմնական միջոցների շարժի կազմակերպում, տվյալների ստուգում, շահագործումից հանելուց և շահագործման հանձնելու ժամանակ համապատասխան ձևակերպումների իրականացում.
9) Կազմակերպության նյութական արժեքների շաբաթական շարժի և կատարված ծախսերի հաշվետվության կատարում և ներկայացում գլխավոր հաշվապահին.
10) Կազմում և պատվիրատուի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում տվյալ գնման ընթացակարգի արձանագրությունը և պայմանագիրը.
11) Իրականացնում է գնահատող հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները.
12) Գնումների կազմակերպման նպատակով գնումների համակարգող և պատասխանատու ստորաբաժանման անդամակցություն.
13) Արտաքին աուդիտի, նախարարության կողմից իրականացվող աուդիտի և այլ ստուգումների ժամանակ ստուգում իրականացնող խմբի աշխատանքների կազմակերպում և օժանդակություն, անհրաժեշտ տեղեկատվություն և փաստաթղթերի տրամադրում.
14) Կազմակերպության տարեկան գույքագրման աշխատանքների կազմակերպում, փաստաթղթերի պատրաստում, վերլուծությունների ստուգում
15) Իրականացնում է կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
3. Անհրաժեշտ փաստաթղթերը
/անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով/
1.անձնագիրը կամ նույնականացման քարտը և պատճենը,
2. աշխատանքային գրքույկը և պատճենը,
3. բարձրագույն կրթության դիպլոմը և պատճենը,
4. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք
5. Թղթային տարբերակով ներկայացնել`
1) դիմում (ձևը լրացվում է տեղում).
2) հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները՝ իրենց պատճենների հետ միասին. ընդ որում, փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն.
3) մեկ լուսանկար` 3 x 4 սմ չափսի.

<<Հայաստանի բնության պետական թանգարան>> ՊՈԱԿ
Ք.Երևան, Տիգրան Մեծի 34
Հեռ: 011 56-77-91,011 54-25-16
էլ.հասցեն` bnuttang@mail.ru