
Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ միջոցառում նվիրված կենդանիների պաշտպանությանը, որի ընթացքում կազմակերպվեց ուսուցողական կինոդիտում Հայաստանի անգղերի մասին:Միջոցառմանը մասնակցում էին Գազպրոմ Արմենիայի ուսումնա-սպորտային համալիրի IX դասարանի սաները: էքսկուրսիայի միջոցով մասնակիցները ծանոթացան Հայաստանի տարածքում հանդիպող անգղերին և նրանց կենսակերպին:
Թանգարանի հիմնական նպատակը երեխաների մոտ դեպի բնությունը սեր և հոգատարություն սերմանելն է:
Մտնելով Հայաստանի բնության պետական թանգարան` չես կարող այնտեղից դուրս գալ գիտելիքների այգուց գոնե մեկ պտուղ չքաղած: