Նորություններ
«Բնությունը և արվեստը»
Ս/թ. հոկտեմբերի 13-ին Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ «Բնությունը և արվեստը» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը, որի հեղինակներն են Սոնա Սեդրակյանի ստուդիայի սաներ Անրի Մելիքյանը և Անահիտ Գրիգորյանը: Ցուցահանդեսի շրջանակներում նրանք ներկայացրել են բազմազան աշխատանքներ, որոնք յուրաքանչյուրիս գրավում են իրենց պայծառությամբ և երեխաներին բնորոշ անկեղծությամբ: Ելույթներով հանդես եկան Հայաստանի նկարիչների միության անդամ, գեղանկարիչ, պրոֆեսոր Էդուարդ
«Բնությունը և արվեստը»
Հայաստանի բնության պետական թանգարանում հոկտեմբերի 13-ին ժամը 14:00-ին տեղի կունենա «Բնությունը և արվեստը» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը: Այս անգամ ցուցահանդեսի հեղինակներ են Սոնա Սեդրակյանի անվան ստուդիայի իննամյա սաները՝ Անրի Մելիքյանը և Անահիտ Գրիգորյանը: Ժամ Գործողություն Նշումներ 14:00-14:05 Ողջույնի խոսք Ռուզաննա Զոբաբուրյան 14:05-14:15 Բացման խոսք Գոհար Սամսոնյան 14:15-14:25 Ելույթ ● ՀՆՄ անդամ, գեղանկարիչ,
Հայաստանի Հանրապետության Անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում և թանգարանի առաջին սրահի վերաբացում
Ս/թ. սեպտեմբերի 26-ին Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ շուրջ 5 տարի չգործող թանգարանի առաջին սրահի վերաբացումը՝ շնորհիվ բարերար Լևոն Ահարոնյանի: Անցկացվեց նաև Հայաստանի Հանրապետության Անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում: Միջոցառման պատվավոր հյուրերն էին Բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը, բարերար Լևոն Ահարոնյանը, Ազգային ժողովի գյուղատնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը, Սպորտի և երիտասարդության հարցերի
ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Անկախության 27-ամյակը նշելու նպատակով Հայաստանի բնության պետական թանգարանում սեպտեմբերի 26-ին ժամը 14:00-ին տեղի կունենան տոնական միջոցառումներ: Կնշվի անկախության տարեդարձը և թանգարանի առաջին սրահի վերաբացումը: Անցկացվելիք միջոցառումներին կմասնակցեն Ա. Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցի սաները, Կին ազատամարտիկների միության նախագահ Աիդա Սերոբյանը, Գեներալ լեյտենանտ Արսեն Ֆիդանյանը և ՀՀ նկարիչների միության անդամներ, գեղանկարիչներ, ինչպես նաև թանգարանի բարերար Լևոն
Այսօր բնապահպանի օրն է
Այսօր բնապահպանի օրն է: Այս առիթով միջոցառում էր կազմակերպվել Հայաստանի բնության պետական թանգարանում, որը կրում էր «Բնության գույները» խորագիրը: Հունիսի 5-ը 1972 թվականին ՄԱԿ-ի կողմից հռչակվել է որպես Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր, 2004 թվականից այն Հայաստանում նշվում է որպես բնապահպանի օր: Միջոցառման ընթացքում ցուցադրվում էին Ժող. վարպետ, նկարչուհի Անահիտ Խաչատրյանի բնապահպանական լուսանկարները և Հայկական
Թանգարանային գիշերը Հայաստանի բնության պետական թանգարանում
Մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա շրջանակում մայիսի 19-ին անց է կացվում «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառումը: Այն այս տարի կրում է «Գերհաղորդակցվող թանգարաններ» խորագիրը, որի նպատակն է բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում, ստեղծել նպաստավոր միջավայր՝ թանգարանային առարկաների հանրահռչակման համար և ամրացնել թանգարան-հասարակություն սերտ կապը: «Թանգարանների գիշեր»-ն առաջին անգամ անցկացվել է 1997 թվականին՝ Բեռլինում: Հայաստանն